2 մարտի 2012 - 18:40 AMT
ԻԻՀ ԱԳՆ. Կասպից ծովի ռազմականացումը շահավետ չէ ոչ մեկին և կապված է ավելորդ ծախսերի հետ

«Կասպից ծովը ներքին է, ուստի մերձկասպյան երկրները լիովին կարող են վերահսկել նրա անվտանգությունը: Կասպից ծովի ռազմականացումը շահավետ չէ ոչ մեկին և կապված է ավելորդ ծախսերի հետ»,- Բաքվում ասել է Իրանի ԱԳՆ միջազգային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մուսթաֆա Դովլետյարը: Կասպից ծովը խաղաղության և կայունության ծով է, և կարիք չկա միջոցներ հատկացնել նրա ռազմականացման համար, ասել է նա: