Մարտի 8-ին Ժնևում տեղի կունենա Սիրիայի իրավիճակի վերաբերյալ հումանիտար համաժողով, ուրբաթ օրը հաղորդել է հումանիտար գործողությունների համակարգման ՄԱԿ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Բիրսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հումանիտար գործողությունների համակարգման ՄԱԿ վարչության, Իսլամական համագործակցության կազմակերպության և Եվրահանձնաժողովի հումանիտար օգնության աջակցությամբ կազմակերպվող համաժողովը նվիրվելու է Սիրիայի բնակչության կարիքներին: