2 մարտի 2012 - 19:16 AMT
Իրանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձերբակալել են 10 հոգու

Իրանում, որտեղ այսօր ընթանում են խորհրդարանական ընտրություններ, իշխանությունները հայտարարել են 10 մարդու ձերբակալության մասին՝ անվանելով նրանց «դիվերսանտներ», հաղորդում է Ազատություն ռադիոն:

«Այդ մարդիկ երկիր են ժամանել արտասահմանից»,- Fars գործակալությանը հաղորդել է ընտրություններում անվտանգության հսկողության իրանական վարչության ղեկավարՄոհամմադ Նակի Բակերին: