2 մարտի 2012 - 19:41 AMT
Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողները զորավարժություններ են անցկացրել բարձրլեռնային պայմաններում

Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի մոտ հազար զինվորներ մասնակցել են հրամանատարաշտաբային զորավարժություններին, որոնք տեղի էին ունենում բարձրլեռնային պայմաններում` ծովի մակարդակից ավելի քան 2 հազ. մետր բարձրության վրա, հաղորդում է Հարավային ռազմական երկրամասի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Գորբուլը:

«Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի մոտ հազար զինծառայողներ և 200 միավոր զենք ու ռազմական տեխնիկա մասնակցել են հրամանատարաշտաբային զորավարժություններին»,- հաղորդել է Գորբուլը:

Նրա խոսքով` զորավարժությունները տեղի են ունեցել բարձրլեռնային պայմաններում` ավելի քան 2 հազ. մետր բարձրության վրա, ընդ որում, ձյան ծածկի բարձրությունը հրաձգարանում գերազանցել է մեկ մետրը:

«Զորավարժությունների ամփոփիչ փուլը տեղի է ունեցել այսօր Ալագյազ հրաձգարանում: Ղեկավարում էր Հարավային ռազմական երկրամասի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Կարտապոլովը»,- նշել է Գորբուլը: