2 մարտի 2012 - 20:51 AMT
Լոնդոնի օլիմպիական խաղերում կին բռնցքամարտիկները կարող են մենամարտել կիսաշրջազգեստներով

Կին բռնցքամարտիկներին թույլ են տվել 2012-ի լոնդոնյան օլիմպիական խաղերում հանդես գալ կիսաշրջազգեստներով: Նման որոշում է ընդունվել Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան գործադիր հանձնաժողովի նիստում:

«Որոշ կանայք ցանկանում են հանդես գալ շորտերով, ոմանք՝ շրջազգեստներով, ուստի մենք որոշում ենք ընդունել, որ նրանք կարող են ընտրել՝ ինչ հագուստով ելույթ ունենալ»,- ասել է ասոցիացիայի նախագահ Ու Ցինգոն: