6 փետրվարի 2004 - 17:44 AMT
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՄՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցը չի քննարկվել նախորդ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Մեդիամքս» գործակալությունը, այս մասին Վաշինգթոնում հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերը: Այսպիսով, փաստորեն հաստատվում են թուրքական ԶԼՄ-ների պնդումներն այն մասին, որ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Էրդողանին հաջողվեց խուսափել «հայկական թեմայի» հիշատակումից: