3 մարտի 2012 - 11:18 AMT
«Հայկական ժամանակ». Պալաչը պահում է ՀՀԿ-ին, բայց Ծառուկյանին դեմ չէ՞

«Ոչ ոք իմ միջոցով չի կարող վրեժ լուծել Գագիկ Ծառուկյանից, թող դա բոլորը շատ լավ իմանան, ես ոչ մեկի համար գործիք չեմ»,- երեկ «ՀԺ»-ի թղթակցին ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը:

Հարությունյանը, որն այժմ փորձում է ԲՀԿ-աթափ անել Աբովյան քաղաքը, և նրա հարաբերությունները իր քավորի հետ խիստ սրված են, այսպես պատասխանել է այն լուրի առթիվ, ըստ որի՝ իրեն թելադրում է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը՝ ուզում է Հարությունյանի միջոցով վրեժ լուծել Ծառուկյանից: «Ես այն մարդը չեմ, որին սրեն մեկի դեմ: Ես ընդամենրը մտել եմ քաղաքականություն և պահում եմ ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին»,- ասել է Հարությունյանը: