3 մարտի 2012 - 11:41 AMT
Վանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը

Շաբաթ օրն առավոտյան Թուրքիայի Վան քաղաքում տեղի է ունեցել երկրաշարժ: Նրա ուժգնությունը կազմել է 4,1 բալ Ռիխտերի սանդղակով, հայտնում է Sabah թերթը: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

2011թ. հոկտեմբերի 23-ին Վանում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ: Զոհվեց 600 մարդ, վիրավորվեց մոտ 4 հազարը: Քանդվեց 2 262 շինություն: