Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հորդորել է Արևմուտքին չվերսկսել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Իսրայելի վարչապետը նաև կոչ է արել համաշխարհային հանրությանը «միջոցներ ձեռնարկել Իրանի միջուկային զենք ստանալու ագրեսիվ փորձերի դեմ», հայտնում է Բի-բի-սին: Նա նաև կոչ է արել պահանջել Թեհրանից, որ նա հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից ու ոչնչացնի իր միջուկային հզորությունները:
Հայտարարությունն արվել է նրա և Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հանդիպումից հետո, հայտնում է ՌԲԿ-ն:
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն իրեն իրավունք է վերապահում պաշտպանվել Իրանի գործողություններից:
Իրանի հարցը նաև գլխավոր թեման է լինելու Նեթանյահուի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 5-ին: