6 փետրվարի 2004 - 21:54 AMT
ՖԻՖԱ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
«Ֆինանսական աջակցություն» ծրագրի շրջանակներում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կտրամադրի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 1 մլն դոլար: Ինչպես լրագրողներին Երեւանում տեղեկացրել է ԱՊՀ երկրներում ՖԻՖԱ-ի ներկայացուցչության ղեկավար Վալերի Չուխչրիյը, տվյալ դրամաշնորհի տրամադրման պարտադիր պայմանն է` այդ գումարի 10 տոկոսը պետք է ուղղվի երկրում կանանց ֆուտբոլի զարգացմանը: Նշենք, որ ՖԻՖԱ-ի պատվիրակի այցը Հայաստան տեղի է ունենում «Գոլ-1» միջազգային նախագծի շրջանակներում: