3 մարտի 2012 - 12:19 AMT
Երևանում բացվել է «Օրինաց երկրի» համագումարը

Այսօր մարտի 3-ին Երևանում իր աշխատանքն է սկսել «Օրինաց երկիր» կուսակցության համագումարը:

Համագումարին ներկա են երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու կոալիցիոն կուսակցությունների այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ժառանգություն» և ՀՅԴ ներկայացուցիչներ, քաղաքական այլ գործիչներ: Համագումարին մասնակցում են նաև Հայաստանում դիվանագիտական որոշ ներկայացուցչությունների աշխատակիցներ: