«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արդյունավետ կարող են լինել Եվրամիության ջանքերը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նա ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է, որ «Եվրամիությունն ակտիվ մասնակցություն ունենա ղարաբաղյան կարգավորմանը»:
ԵՄ Խորհուրդը բանաձև է ընդունել Հարավային Կովկասի վերաբերյալ: Այնտեղ նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Մինսկի խմբի գործունեությանը, նաև հետհակամարտային փուլում: