3 մարտի 2012 - 13:41 AMT
Կարմիր խաչի ներկայացուցիչները մտել են Հոմսի ամենատուժած շրջանը՝ Բաբա Ամր

Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչները շաբաթ օրը մտել են Հոմսի ամենատուժած շրջանը՝ Բաբա Ամր: «Ֆրանս Պրես» գործակալությունը հայտնում է, որ դեռևս չի հաջողվում օգնություն ցուցաբերել տուժածներն:

«Խումբը Բաբա Ամր է մտել, սակայն իշխանություններին չի թույլատրվում օգնություն ցուցաբերել տուժածներն»,-հայտարարել է Դամասկոսում Կարմիր խաչի ներկայացուցիչը:

Կարմիր խաչի հումանիտար շարասյունը ժամանել է Հոմս, որը պայքարի ասպարեզ է կառավարական ուժերի ու զինյալ ընդդիմության միջև: Կարմիր խաչը փետրվարի 26-ին դադարեցրել է մեկ օր առաջ Հոմսից սկսված տարհանումը: Մարտի 1-ին Սիրիայի իշխանությունները հայտարարեցին, որ թույլ են տալիս Կարմիր Խաչին ու ազգային Կարմիր կիսալուսնին թույլ տալ հումանիտար օգնություն մտցնել քաղաք ու տարհանել վիրավորներին: