3 մարտի 2012 - 13:58 AMT
Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր, Վերին Գետաշեն և Մադինա գյուղերի ավտոճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը և Սևան-Լճաշեն ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր, Վերին Գետաշեն և Մադինա գյուղերի ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:

Մարտի 3-ի, ժամը 13.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսքի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: