3 մարտի 2012 - 14:05 AMT
Ֆորմուլա-1-ի թեստերում ամենաարագը ֆրանսիացի Ռոման Գրոսժանն էր

Ֆորմուլա-1-ի փորձնական օրը «Կատալունյա-Մոնտեմելո» մայրուղում լավագույն ժամանակը ցույց տվեց Lotus թիմի նորակոչիկ Ռոման Գրոսժանը: Ողջ օրվա ընթացքում ֆրանսիացին չորրորդն էր, սակայն վերջում նա կես վայրկյանով գերազանցեց Ժան Էրիկ Վերնյայի արդյունքը Toro Rosso-ից:

Նման բարձր արդյունքը Գրոսժանի համար երկրորդն է, քանի որ մեկ օր առաջ նա կրկին գերազանցել էր բոլոր մրցակիցներին, հայտնում է motor.ru-ն: