3 մարտի 2012 - 14:54 AMT
Ալժիրում մահապարտ-ահաբեկչի զոհն է դարձել ավելի քան 24 մարդ

Ավելի քան 24 մարդ է վիրավորվել Ալժիրի հարավում պայթուցիկ նյութով լցոնված ավտոմեքենայի պայթյունի արդյունքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել Թամանրասսեթ քաղաքում, որը գտնվում է Ալժիրի մայրաքաղաքից 1980կմ հեռավորության վրա: Մահապարտ-ահաբեկիչը ականապատված ավտոմեքենան ուղղել էր քաղաքի ոստիկանության կենտրոնական գրասենյակի շենքին:

Հիվանդանոց են տեղափոխվել տասը ոստիկաններ և 14 տեղի բնակիչներ: Նրանց մի մասը կրիտիկական վիճակում են: