3 մարտի 2012 - 15:30 AMT
Ադիգեում ՃՏՊ արդյունքում Հայաստանի երկու քաղաքացի է զոհվել

Մարտի լույս 2-ի գիշերը ՃՏՊ արդյունքում Հայաստանի երկու քաղաքացի է զոհվել: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Բջեդուգհաբլ-Էնեմ ավտոճանապարահի 37 կմ: ՀՀ 32-ամյա քաղաքացին, որը ժամանակավորպես բնակվում էր Կրասնոդարի մարզում, չի կարողացել կառավարել մեքենան սայթակող հատվածում, հայտնում է yuga.ru-ն:

«Կորցնելով կառավարումը մեքենան բախվել է դիմացից ընթացող «Գազելի» հետ: Վթարի արդյունքում զոհվել են վարորդն ու ուղևորը՝ 24-ամյա ՀՀ քաղաքացին»,-ասվում է Ադիգեի ՆԳՆ հաղորդագրության մեջ: