7 փետրվարի 2004 - 20:01 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՏՆՏԵՍԱԳԵՏԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԶԳԱԼԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Ադրբեջանի տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի եւ Ադրբեջանում գործարարության զարգացման հիմնադրամի ղեկավար Սաբիտ Բագիրովը կասկած է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառության զգալի ծավալների առնչությամբ: Ինչպես նա հայտարարել է Բաքու-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում, երկու երկրների միջեւ 50 մլն դոլարի ապրանքաշրջանառության ծավալների մասին ադրբեջանական եւ հայկական ԶԼՄ-ների կողմից պարբերապաբար ներկայացվող տվյալները դժվար թե համապատասխանում են իրականությանը: Բագիրովը նշել է, որ նույնիսկ խորհրդային շրջանում (1987թ. տվյալներով) Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը տարբեր, հիմնականում պատմական, պատճառներով կազմում էր այդ երկրների ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալի 2-3 տոկոսը: