3 մարտի 2012 - 15:55 AMT
ԱՄՆ ՌՕՈՒ օդաչուները փաստաթղթերի փոխարեն կօգտագործեն iPad

Apple iPad պլանշետն օգտագործվում է American Airlines ընկերության շատ ինքնաթիռների օդաչուների խցիկներում: Շուտով պլանշետներն օգտագործվելու են նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերում, հաղորդում է Bloomberg-ը:

Շուրջ 18 հազար iPad պլանշետներից կազմված պատվերը ՌՕՈՒ համար կարժենա 9,3 մլրդ դոլար: Պաշտոնական ռազմական ներկայացուցիչ Քեյթլին Ֆերերոն հայտարարել է, որ նոր էլեկտրոնային տեխնիկան կօգնի C-5 Galaxy և C-17 Globemaster ինքնաթիռների ռազմատրանսպորտային անձնակազմին ավելի արդյունավետ և անվտանգ աշխատել: Բացի դրանից, սա թուղթ տնտեսելու հիանալի հնարավորություն է:

Երևում է, շատ շուտով ամերիկյան ռազմական օդաչուները կկարողանան Angry Birds խաղալ ռազմավարական կարևոր թռիչքների ընթացքում: