3 մարտի 2012 - 16:04 AMT
Վեց երկրներ հայտ են ներկայացրել 2018-ի երրորդ պատանեկան օլիմպիական խաղերի անցկացման համար

Վեց երկրներ հայտ են ներկայացրել 2018-ի երրորդ պատանեկան օլիմպիական խաղերի կազմակերպման համար: Ինչպես ասվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրությունում, պատանեկան խաղերն անցկացնելու համար կպայքարեն Բուենոս Այրեսը, Գլազգոն, Մեդելյինը, Գվադալահարան, Ռոտերդամը և Պոզնանը: