3 մարտի 2012 - 16:55 AMT
Ճապոնիայում մոտ 1000 թավջութակ է պատրաստվել ցունամիի ոչնչացրած շենքերի ավերակներից

Ճապոնիայում մոտ 1000 թավջութակ է պատրաստվել անցյալ տարվա մարտի 11-ին հզոր ցունամիի ոչնչացրած շենքերի ավերակներից, հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները:

Պատրաստված առաջին երաժշտական գործիքով սարսափելի ողբերգության տարելիցի օրը ելույթ կունենա հայտնի իսրայելյան թավջութակահար Իվրի Գիլտիսը: Համերգին կմասնակցեն նաև բազմաթիվ այլ երաժիշտներ, որոնք բոլորն էլ կնվագեն հատուկ պատրաստված թավջութակներով:

Ճապոնիայի վերականգնման յուրօրինակ խորհրդանիշ է հանդիսանում ծովափին մնացած միակ սոճին: