3 մարտի 2012 - 17:01 AMT
EURO-2012-ի ժամանակ կտեղադրվեն 205 երկլեզու վահանակներ և ցուցանշաններ

Կիևի կենտրոնում EURO-2012-ի անցկացման ժամանակ նախատեսվում է տեղադրել 205 երկլեզու վահանակներ և ցուցանշաններ, որոնք կօգնեն զբոսաշրջիկներին ինքնուրույն կողմնորոշվել քաղաքում:

Այժմ շարունակվում է զբոսաշրջային-տեղեկատվական կենտրոնների ցանցի և կետերի ստեղծման աշխատանքը, որտեղ զբոսաշրջիկները խորհրդատվություն կստանան անգլերեն և ուկրաիներեն լեզուներով: