Մաշտոցի պուրակում այս պահին հավաքված են շուրջ 200 բնապահպան-ակտիվիստներ: Նրանք կտրել են կարմիր ժապավենը, որը խորհրդանշել է հանրային տարածքի բացումը: Ելույթներով հանդես են եկել ակցիայի հիմնական ակտիվիստները՝ հայտարարելով, որ իրենք արդեն իսկ հաղթել են այս պայքարում, պարզապես ժամանակ է պետք, մինչև իշխանություններն էլ դա ընդունեն:
Ակտիվիստները շեշտել են, որ ակցիաները շարունակվելու են, մինչև կրպակները վերջնական չապամոնտաժվեն ու քաղաքապետարանը չընդունի այգու բարեկարգման նոր ծրագիր:
Ֆորումին զուգահեռ կկազմակերպվել են լուսանկարչական ցուցահանդեսներ հետևյալ խորագրերով` «Երևանի կանաչ, ընդհանուր օգտագործման տարածքների վիճակը» և «Հանքարդյունաբերության հետևանքները»: