3 մարտի 2012 - 17:57 AMT
2011 թվականին 900 հազար կյանք փրկվել է ԱՀԿ ջանքերով

Առողջապահության մարմինների և ՁԻԱՀ-ի ու տուբերկուլյոզի դեմ պայքարի բարեգործական կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ 2011 թվականին փրկվել է 900 հազար կյանք: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Առողջապահության մարմինների համակարգված աշխատանքի շնորհիվ ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի վաղ փուլերի ախտորոշումն ավելի արագ է կատարվել, ինչը թույլ է տվել նվազեցնել այդ հիվանդությունների տարածման արագությունը»,- հաղորդել է ԱՀԿ-ը` առանձնապես նշելով աշխատանքը ՄԻԱՎ-վարակված հիվանդների մոտ տուբերկուլյոզի տարածումը կանխելու ուղղությամբ: