9 փետրվարի 2004 - 17:52 AMT
ԹՈՂԱՐԿՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՍԿԱՎԱՌԱԿ
ԼՂՀ ԱԳՆ նախաձեռնությամբ թողարկվել է Լեռնային Ղարաբաղի մասին տարաբնույթ տեղեկատվություն պարունակող լազերային սկավառակ: Սկավառակը տեղեկատվություն է պարունակում Լեռնային Ղարաբաղի պատմության, տնտեսության, սոցիալական եւ մշակութային կյանքի, ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարի եւ պետականության կառուցման, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, սկավառակը անգլերեն լեզվով է եւ թողարկվել մի քանի հազար օրինակով: Այն հիմնականում կուղարկվի միջազգային կազմակերպություններին եւ վերլուծական կենտրոններին: Ապագայում նախատեսվում նաեւ սկավառակի թողարկումը հայերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուներով: