9 փետրվարի 2004 - 18:06 AMT
ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵՏՐՈՅՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ ԵՐԿՈՒ ՀԱՅԵՐ
Մոսկվայի մետրոյում փետրվարի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետ-անքով զոհվածների թվում կա երկու հայ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, զոհվել են 22-ամյա Լյովա Խաչատրյանը եւ 31-ամյա Հասմիկ Մելքումյանը, որոնք նախնական տվյալներով, հանդիսացել են Հայաստանի քաղաքացիներ: Պայթյունի հետեւանքով տուժել են նաեւ 35-ամյա Ռադիկ Մելքոնյանը եւ 36-ամյա Լաուրա Եղիազարյանը, որոնք բուժվում են Մոսկվայի բժշկական հաստատություններում: Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում սգո օր է հայտարարվել` ահաբեկչության հետեւանքով զոհվածների հիշատակին: