5 մարտի 2012 - 15:00 AMT
ՆԱՏՕ-ն 67 մլն դոլար կծախսի իր օբյեկտների և կենտրոնակայանների կիբերանվտանգությունն ապահովելու համար

Իտալական Finmeccanica ընկերությունը պայմանագիր կստորագրի ՆԱՏՕ-ի հետ NCIRC (NATO Computer Incident Response Capability) կիբերպաշտպանության ծրագրի մշակման, ներմուծման և սպասարկման համար: Պայմանագրի արժեքը գնահատվում է 67 մլն դոլար (50 մլն եվրո), հաղորդում է Bloomberg-ը:

Համաձայնագրի շրջանակներում Finmeccanica-ն կապահովի աշխարհի 28 երկրներում ՆԱՏՕ-ի շուրջ 50 կենտրոնակայանների և օբյեկտների թվային անվտանգությունը:

Finmeccanica-ն դարձել է առաջին ոչ ամերիկյան ընկերությունը, որը խոշոր պայմանագիր է կնքել ՆԱՏՕ-ի հետ կիբերանվտանգության ոլորտում: