5 մարտի 2012 - 16:18 AMT
2012-ի ավարտին Google-ը կներկայացնի Siri-ի մրցակցին

2012-ի ավարտին Google-ը կթողարկի Android սարքերի համար նախատեսված «ձայնային օգնականներին», հայտնում է TechCrunch բլոգը, հղում անելով աղբյուրին ընկերության ներսում:

Նախագիծը կրում է Assistant անվանումը, այն կմրցակցի Siri ձայնային կարավարման համակարգի հետ, որը ստեղծել է Apple ընկերությունը iPhone 4S-ի համար:

Սակայն աղբյուրը չի հստակեցնում, թե ինչ գործառույթներ կունենա Assistant-ը: Հայտնի է, որ նախագիծը երեք նպատակ ունի՝ առաջինը, մարդկության կուտակած գիտելիքները տեղափոխել համակարգչի համար հասկանալի ձաևչափ, երկրորդը, օգտատերին տրամադրել անհատականացված տեղեկատվություն և երրորդը՝ մշակել ձայնային կառավարման «շարժիչ»:

Նախագծի ղեկավարներն են Android ОС մշակողները: