5 մարտի 2012 - 16:40 AMT
Շուրջ 50 սիրիացիներ փախել են Թուրքիա՝ խուսափելով անկարգություններից

Սիրիայի 52 քաղաքացիներ հատել են Թուրքիայի հետ սահմանը՝ փախչելով երկրում չդադարող բռնության ալիքից, հայտնում է TRT Haber-ը:

Սա արդեն երրորդ զանգվածային փախուստն է Սիրիայից Թուրքիա վերջին շաբաթում: Այդպիսով, հարևան երկիր տեղափոխված սիրիացի փախստականների քանակը վերջին շաբաթվա ընթացքում գերազանցել է 300:

Սիրիան արդեն մեկ տարի է ապրում է չդադարող հակակառավարական ընդվզման պայմաններում: Ամեն օր մարդիկ են զոհվում, ինչպես քաղաքացիական, այնպես էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: