5 մարտի 2012 - 17:05 AMT
Սիրիական բանակը ձերբակալել է 13 ֆրանսիացի զինծառայողների

Սիրիական բանակը Սիրիայում ձերբակալել է 13 ֆրանսիացի զինծառայողների, հաղորդում է Daily Star թերթի կայքը, մեջբերելով աղբյուրները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Աղբյուրների տվյալների համաձայն, զինծառայողները ձերբակալվել են Հոմս քաղաքում: Առայժմ տեղեկատվություն չկա այն մասին, թե երբ և ինչ նպատակով են ֆրանսիացի զինծառայողները ժամանել Սիրիա:

Մեկնաբանելով այդ տեղեկատվությունը՝ Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բերնար Վալերոն հայտարարել է, որ «այն անհիմն է»;