5 մարտի 2012 - 17:29 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. Ոսկու պետգները նվազել են

Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից մարտի 5-ից 11-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 20141.44 (-84.67), բացթողնման գինը` 21892.87 (-92.03) դրամ, արծաթի գնման գինը` 408.99(+14.28), բացթողնման գինը` 444.55 (+15.52), պլատինի գնման գինը` 19629.76 (+152.24), բացթողնման գինը` 21336.70 (+165.48), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 8176.09 (+6.13), բացթողնման գինը` 8887.05 (+6.66) դրամ: