5 մարտի 2012 - 20:53 AMT
Ընտրաթերթիկների 100%-ի հաշվարկման արդյունքում Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 63,6%

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդել է, որ մշակել է նախագահական ընտրությունների քվեարկության բոլոր ընտրաթերթիկները, գրում է BBC-ն:

ԿԸՀ տվյալների համաձայն` «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 63,6% և հաղթել ընտրություններում:

Գենադի Զյուգանովը (ՌԴԿԿ) հավաքել է ձայների 17,18%, ինքնառաջադրված Միխայիլ Պրոխորովը` 7,98%, Վլադիմիր Ժիրինովսկին (ՌԼԴԿ)` 6,22%, Սերգեյ Միրոնովը («Սպրավեդլիվայա Ռոսիա»)` 3,85%: