5 մարտի 2012 - 21:09 AMT
ՄԱԿ-ը ԱՄՆ-ին մեղադրում է WikiLeaks-ի աղբյուրի հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ

Տանջանքներին հակազդելու գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Խուան Էռնեստո Մենդեսը մարտի 5-ին ամերիկյան իշխանություններին մեղադրել է Բրեդլի Մեննինգի հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ, որին կասկածում են WikiLeaks կայքին ամբողջ աշխարհում ամերիկյան դիվանագետների նամակագրության մասին տեղեկատվություն փոխանցելու մեջ: Նա ԱՄՆ բանակի շարքային զինծառայող է, հաղորդում է Agence France-Presse-ը:

«Ես գտնում եմ, որ Մեննինգը դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի օբյեկտ է դարձել չափից դուրս և ութ ամիս շարունակվող մեկուսացման պայմաններում»,- հայտնել է Մենդեսը: