6 մարտի 2012 - 09:36 AMT
Մոսկվայում ոստիկանությունը բաց է թողել երկուշաբթի օրը ընդդիմության ցույցի ժամանակ բերման ենթարկվածներին

Երկուշաբթի երեկոյան Մոսկվայում ռուսական ընդդիմության հանրահավաքի ժամանակ բերման ենթարկված բոլոր ցուցարարները, այդ թվում` Իլյա Յաշինը, Ալեքսեյ Նավալնին և Սերգեյ Ուդալցովը վարչարարական արձանագրությունների ձևակերպումից հետո ազատ են արձակվել ոստիկանության բաժանմունքներից: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Ռուսաստանի ՆԳՆՊՎ-ին:

Երկուշաբթի օրը Մոսկվայում տեղի են ունեցել ընդդիմության մի շարք ակցիաներ` ի նշան Ռուսաստանի նախագահի ընտրությունների արդյունքների դեմ բողոքի: Ընդհանուր առմամբ, ոստիկանության տեղեկությունների համաձայն, բերման էր ենթարկվել մոտ 250 հոգի: