6 մարտի 2012 - 09:51 AMT
ՆԱՏՕ-ի զորքերը կարող են Աֆղանստանում մնալ և 2014 թվականից հետո

ՆԱՏՕ-ի զորքերը կարող են Աֆղանստանում մնալ և 2014 թվականից հետո, երբ անվտանգության ապահովման համար պատասխանատվությունը լիովին և վերջնականապես փոխանցվի աֆղանական կողմին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է Աֆղանստանում Անվտանգությանն աջակցության միջազգային ուժերի (ISAF) հրամանատար, գեներալ Ջոն Ալենը: Մամլո ասուլիսի ժամանակ նա նշել է, որ «եթե աֆղանական կողմը նման ցանկություն հայտնի, մենք այստեղ կմնանք և 2014 թվականից հետո»: