6 մարտի 2012 - 09:59 AMT
ՉԺՀ ԱԳ նախարարը կարևորել է Ռուսաստանի և Չինաստանի փոխադարձ աջակցության ընդլայնումը քաղաքական ոլորտում

Ռուսաստանի և Չինաստանի փոխադարձ աջակցության ընդլայնումը քաղաքական ոլորտում 2012 թվականին ռուս-չինական հարաբերությունների հինգ կարևորագույն խնդիրներից մեկն է: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է ՉԺՀ արտգործնախարար Յան Ցզեչին Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ամենամյա նստաշրջանի աշխատանքների շրջանակում տեղի ունեցած մամլո ասուլիսում: «Չինաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ միասին անշեղորեն ամրապնդելու է համակողմանի ռազմավարական փոխգործակցության և գործնական համագործակցության գործընկերական հարաբերությունները»,- նշել է նա: