ԱՄՆ-ում գործող մասնավոր հետախուզավերլուծական «Stratfor» կազմակերպությունը զեկույց է պատրաստել Թուրքիայի վարչապետի մասին, անդրադառնալով նաև նրա առողջությանը:
Կազմակերպությունը գաղտնի տեղեկություն է ձեռք բերել կապված Էրդողանի վերջին վիրահատության հետ: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, ըստ «Stratfor»-ի Էրդողանին 2 տարվա կյանք է մնացել:
Այղ տեղեկության աղբյուր է համարվում Էրդողանին վիրահատող բժիշկների խումբը: Խմբի ղեկավար պրոֆեսոր Դուրսուն Բուգրան հերքում է դա: «Դրանք ասեկոսեներ են: Ես նման ենթադրություններ չեմ արել: Դա սուտ է: Այն չի արտացոլում Էրդողանի իրական առողջական վիճակը»,-ասել է Բուգրան: