6 մարտի 2012 - 13:49 AMT
Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին այցելել Փարչինի համալիր

Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին այցելել Փարչինի ռազմարդյունաբերական համալիր, հայտնում է ISNA-ն:

Այցի հնարավոր ժամկետը չի նշվում:

Փարչինի ռազմարդյունաբերական համալիրը այն տեղն է, որտեղ Թեհրանը հետազոտում է միջուկային զենքին առնչվող պայթուցիկ նյութերը:

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր վերջին զեկույցը հրապարակել է փետրվարի վերջին: Այնտեղ ասվում էր, որ Իրանը վերջին տարում երեք անգամ ավելացրել է հարստացված ուրանի արտադրությունը: