6 մարտի 2012 - 14:12 AMT
Իրանը պնդում է, որ արաբական երկրներն ու ԱՄՆ-ն զենք են առաքում Սիրիա

Իրանը փաստագրական տեղեկատվություն ունի այն մասին, որ զենքի տասնյակ հազարավոր միավորներ Սիրիայի տարածք են տեղափոխվում որոշ արաբական երկրների ու ԱՄՆ օգնությամբ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ Մերձավոր Արևելքի գծով փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլհանին:

«Սիրիայում հուզումները սկսվեցին սահմանամերձ քաղաքներում, ուր զենք է առաքվում ու վարձկաններ են գործուղվում, մեջբերում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը դիվանագետին, մենք հստակ տեղեկություններ ունենք, որ զենքի տասնյակ հազարավոր միավորներ Սիրիայի տարածքն են տեղափոխվում ԱՄՆ օգնությամբ, որոշ արաբական երկրներ նույնպես մասնակից են դրան»,-հայտնում է «Վեստին»: