6 մարտի 2012 - 15:57 AMT
Արցախում պատրաստվում են Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին

Մարտի 6-ին նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող խնդիրների շուրջ:

Հատուկ ուշադրության կենտրոնում էր մեր հանրապետությունում տոնական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցեր: Այս կապակցությամբ զեկույցներով հանդես են եկել տոնակատարության կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամները:

Բակո Սահակյանը հանձնաժողովի անդամներին հանձնարարել է մանրամասն մշակել բոլոր նախատեսված միջոցառումները եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու համար, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: