6 մարտի 2012 - 17:10 AMT
Էրդողանը մեղադրել է միջազգային հանրությանը Սիրիայի հարցում անգործության մեջ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը միջազգային հանրությանը մեղադրել է Սիրիայում շարունակվող բռնության հարցում անգործության մեջ, որը նա անվանել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի «հակամարդկային ագրեսիա»:

«Սիրիայի իշխանությունների ագրեսիվ գործողությունները վերջին օրերին ձեռք են բերել հակամարդկային գործողությունների բնույթ»,- ասել է թուրք վարչապետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Սիրիայում գործող ռեժիմը շարունակում է միջազգային հանրությանը ցուցադրել, թե ինչպես է անգթորեն ոչնչացնում սեփական ժողովրդին: Ցավում եմ, որ միջազգային հանրությունը ՄԱԿ գլխավորությամբ սահմանափակվում է տեղի ունեցածին հետևելով»,- ասել է Էրդողանը: