6 մարտի 2012 - 17:31 AMT
Մահացել է օսկարակիր կոմպոզիտոր Ռոբերտ Շերմանը

86 տարեկանում մահացել է ամերիկացի կոմպոզիտոր Ռոբերտ Շերմանը, ով «Օսկար» է ստացել «Մերի Փոպինս» և «Այս փոքրիկ աշխարհը» դիսնեյյան ֆիլմերի համար, հաղորդում է Ինտերֆաքսը՝ մեջբերելով ամերիկյան ԶԼՄ-ները:

Շերման եղբայրներն այնպիսի հայտնի մուլտֆիլմերի երգերի հեղինակ են, ինչպիսիք են «Ջունգլիների գիրքը», «Վիննի Թուխի արկածները» և «Մերի Փոպինս», «Կոշիկը և վարդը» երաժշտական ֆիլմերը:

Ռոբերտ Շերմանը ընդգրկված է այսպես կոչված «Դիսնեյի լեգենդներ» ցուցակում, մարդկանց, ովքեր զգալի ավանդ են ունեցել The Walt Disney Company զարգացման մեջ: