6 մարտի 2012 - 19:24 AMT
Ուսամա բեն Լադենի ընտանիքը կարող է լքել Պակիստանը 48 ժամվա ընթացքում

«Ալ-Քայիդայի»` անցյալ տարվա մայիսի 2-ի գիշերը ամերիկյան հատուկ նշանակության ջոկատների կողմից լիկվիդացված առաջնորդ Ուսամա բեն Լադենի ընտանիքը, որը բաղկացած է երեք այրիներից և երեք երեխաներից, կարող է լքել Պակիստանը 48 ժամվա ընթացքում, երեքշաբթի օրը հաղորդում են պակիստանյան լրատվամիջոցները` հղում կատարելով Jang ուրդուալեզու թերթին:

Բեն Լադենի ընտանիքը Պակիստանի իշխանությունների ձեռքում է հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ զինծառայողները ոչնչացրել են «թիվ մեկ ահաբեկչին» Պակիստանի հյուսիսում` Աբբոտաբատ քաղաքի մոտ գտնվող ամրացված տանը, հաղորդում է ՌԻա Նովոստին: