6 մարտի 2012 - 19:48 AMT
Ռուսաստանի ԱԳՆ. ՆԱՏՕ-ՌԴ գագաթաժողովը քիչ հավանական է

Մոսկվան հայտարարել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի մայիսին ծրագրված համատեղ գագաթաժողովը, ամենայն հավանականությամբ, չի կայանա, եթե կողմերը համաձայնության չգան Եվրոպայում ՀՀՊ տեղակայման վերաբերյալ:

«ՀՀՊ վերաբերյալ պայմանավորվածության բացակայության պարագայում, մեր տեսակետից, նման հանդիպման անցկացումը քաղաքականապես քիչ հավանական է, եթե ՀՀՊ-ն մնա նույն վիճակում, ինչպես հիմա»,- ասել է երեքշաբթի օրը Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: