Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է. «Սիրիայի ժողովուրդը կրկին ապացուցեց հայրենիքը պաշտպանելու, բարեփոխումներ իրականացնելու և ահաբեկիչների դեմ պայքարելու իր ընդունակությունը»:
Ասադն այդ հայտարարությունը կատարել է ուկրաինա-սիրիական բարեկամության կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը: Խոսելով ահաբեկչության մասին` Սիրիայի նախագահը նկատի ուներ սիրիական ընդդիմադիրներին, ովքեր վերջին 11 ամիսների ընթացքում հանդես են գալիս իշխող ալավիթական վարչակարգի դեմ: