7 մարտի 2012 - 09:38 AMT
Հայաստանում 2.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին տեղական ժամանակով ժամը 23.52-ին Հայաստանում` Աշոցք գյուղից 8 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: