7 մարտի 2012 - 11:40 AMT
Հայաստանի հակամենաշնորհային մարմինը կոչ է արել սպառողներին հետևել գրքերի գների նվազեցմանը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, մարտի 7-ին բացելով կառավարության նիստը, կրկին անդրադարձել է գրքերի գների բարձրացմանը:

Դրա հետ կապված Տնտեսական մրցակցությանյ պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը, ում հանձնարարվել էր անցած նիստում պարզել իրավիճակը, ներկայացրել է այս շուկայում անցկացված հետազոտության արդյունքները: Պարզվել է, որ գրքերի գների բարձրացումը մի շարք տնտեսավորղ սուբյեկտների կողմից հարկադրման դրույթների սխալ ընկալման հետևանք էր: «Հայաստանի ֆինանսների նախարարության կողմից արդեն պաշտոնական պարզաբանում է տրվել այս հարցի վերաբերյալ»,- ասել է նա: ՏՄՊՊՀ ղեկավարը հավելել է, որ պաշտոնական պարզաբանումից հետո տնտեսվարող սուբյեկտները համապատասխան փոփոխություններ կկատարեն իրենց հաշվառման կանոնակարգերի մեջ և առաջիկա օրերին կնվազեն այն գրքերի գները, որոնք բարձրացվել են:

Արտակ Շաբոյանը նաև կոչ է արել սպառողներին ուշադիր լինել, որպեսզի այդ գրքերի գները նվազեն, հակառակ դեպքում անպայման դիմել հակամենաշնորհային մարմին: