7 մարտի 2012 - 11:57 AMT
Հայաստանն ու Սինգապուրը որոշել են պաշտպանել փոխադարձ ներդրումները

Հայաստանի կառավարությունը մարտի 7-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև դեռևս ձևավորված չէ առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ և երկու երկրների միջև տվյալ բնագավառի հարաբերությունների կանոնակարգման նպատակով անհրաժեշտ է նախաձեռնել համապատասխան համաձայնագրերի ստորագրումը:

Ավելին, համաձայնագրի ստորագրումը կնպաստի պայմանավորվող կողմերի միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացմանն ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը: