7 մարտի 2012 - 12:22 AMT
WikiLeaks. Բաշար Ասադի մայրը վախենում է, որ իր որդին կարժանանա Քադդաֆիի ճակատագրին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մայրը դժգոհ է նրա գործողություններից և մտավախություն ունի, որ նա կարժանանա լիբիացի բռնակալ Մուամար Քադդաֆիի ճակատագրին: Այդ մասին հաղորդել է WikiLeaks կայքը: Այդ և այլ տեղեկություններ հասանելի են դարձել հասարակայնությանը Stratfor ամերիկյան հետախուզական-վերլուծական կենտրոնի համակարգիչների վրա հաքերային հարձակման շնորհիվ: Ունեցած տվյալների համաձայն, ոմն լրագրող հայտնել է Stratfor վերլուծաբանին այն մասին, որ Ինեսա Ասադը «հիասթափված է Բաշարի և նրա եղբոր գործողություններից, ովքեր երկրում իսկական գժանոց են սարքել»: