14 փետրվարի 2004 - 18:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱԿ-Ի ԾՐԱԳԻՐԸ ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանում մեկնարկել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն ցուցաբերելու ծրագիրը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի երեւանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն, ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնին, դեղամիջոցների եւ սարքավորումների գնման եւ մասնագետների վերապատրաստման հարցում: Այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցվել է 251 ՄԻԱՎ վարակակիր, որոնցից 239-ը` Հայաստանի քաղաքացիներ են: Նրանց մեծամասնությունը 20-39 տարեկան տղամարդիկ են: